Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ասադ. Սիրիան ի վիճակի է հակազդել Իսրայելին

Ասադ. Սիրիան ի վիճակի է հակազդել Իսրայելին
08.05.2013 | 11:33

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ իր երկիրը ի վիճակի է հակազդել Իսրայելին։ Դա Ասադի առաջին հանրային արձագանքն էր Իսրայելի ավիահարվածներին։ Ասադը, սակայն, չի նշել, թե ինչ պատասխան գործողություններ է կատարելու։
Ավելի վաղ Ասադը հանդիպել էր Իրանի արտգործնախարար Ալի Ակբար Սալեհի հետ, ով խոստացել էր Սիրիային աջակցել տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու հարցում։
Իսրայելի իշխանությունները պնդում են, որ իրենց հարվածների թիրախն իրանական զենքն է, որը Սիրիան ուղղում է «Հզբոլահ» շարժմանը։

Դիտվել է՝ 1326

Մեկնաբանություններ